27 09 2024

Ոչ ոք չգիտեր` 2023 թվականի սեպտեմբերի ագրեսիայի ելքն ինչպես է լինելու. Սամվել Շահրամանյան



Ես չեմ կարող մեկնաբանել Ադրբեջանում կայացված որոշումները: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Արցախի մյուս պաշտոնյաները ձերբակալվեցին, իսկ ինքը` ոչ։

«Ոչ ոք չգիտեր` 2023 թվականի սեպտեմբերի ագրեսիայի ելքն ինչպես է լինելու, մինչև վերջին վայրկյանը արցախցիները չեն ցանկացել լքել իրենց բնակավայրերը։ Մենք ադրբեջանական կողմի հետ բանակցում էինք, որպեսզի իրավիճակը պահենք կայուն, սակայն չենք ստացել համապատասխան երաշխիքներ, որ մարդիկ կարող են շարունակել անվտանգ ապրել այնտեղ»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Արցախյան 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցն է:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ